Միջոցառումներ
Հակածխախոտային ծրագիրը Հայաստանում
Ովքեր հետևում են Հայաստանում ընթացող հակածխախոտային ծրագրի զարգացումներին, կհիշեն, որ 2004 և 2006 թ.թ. մեր երկիրը մասնակցեց միջազգային «Quit&Win» արշավին։։
|
|
![]() |
Հիշեցնենք` «Quit&Win» բառակապակցությունը թարգմանվում է որպես «Թող և հաղթիր»։ Հասկանալի է, որ խոսքը ծխելուց հրաժարվելու մասին է։ Արշավի պայմանները հետևյալն են. մասնակցել ցանկացողները ստաձնում են պարտավորություն առ այն, որ չեն ծխելու ամբողջ մայիս ամսվա ընթացքում Իսկ նրանց, ում կհաջողվի դիմակայել այդ գայթակղությանը, մայիսի 31-ին, երբ աշխարհում նշվում է «Առանց ծխախոտի Միջազգային օրը», սպասում է խաղարկություն, որի արդյունքում ընտրվում է մի անձ, ում ազգանունն ուղարկվում է Հելսինկի (Ֆինլանդիա), որտեղ գտնվում է արշավի կենտրոնական շտաբը։ Այնտեղ ամբողջ աշխարհից եկած անձանցից նույնպես խաղարկության միջոցով ընտրվում է մեկը, ով շահում է 10 հազ. ԱՄՆ դոլար։ Իհարկե, պարզ է, որ այդ գումարը շահելու հավանականությունը մեծ չէ, բայց ամեն դեպքում ծխողներին առաջարկվում է ծխելը թողնել ավելի հետաքրքիր, ոչ սովորական, արտառոց ձևով։ 2008 թ., ինչ-ինչ պայմաններից ելնելով, միջազգային «Quit&Win» արշավը տեղի չունեցավ, սակայն Հայաստանի առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և «Մարդու առողջությունը» մարդասիրական հիմնադրամը, որոնք և եղել էին 2004 և 2006 թ.թ. «Quit&Win» ազգային արշավի կազմակերպիչները, որոշեցին, այնուամենայնիվ, նշել 2008 թ. մայիսի 31-ը` հիմնվելով այդ հետաքրքիր արշավի նախորդ արդյունքների տվյալների վրա։
Մենք զանգահարեցինք բոլոր նրանց, ում հաջողվեց հրաժարվել ծխելուց 2004 ու 2006 թ.թ. և չծխել մինչ օրս։ Հավաքվեց 41 մասնակից։ Նրանց գումարվեցին ծխախոտից հրաժարված լճաշենցիներ, և մայիսի 31-ին բոլորը հրավիրվեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնի դահլիճ` մասնակցելու հանդիսավոր միջոցառմանը։ Ըստ մշակված ծրագրի` բոլոր հրավիրվածները և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները մասնակցեցին ՀՀ ԱՆ կողմից կազմակերպված մամուլի ասուլիսին, որից հետո «Մարդու առողջությունը» մարդասիրական հիմնադրամը և բուլղարական «Սոֆարմա» ԴԸ հայաստանյան ներկայացուցչությունը անցկացրին խաղարկություն։ Ծխախոտից հրաժարվողներից մեկը շահեց DVD-փլեյեր, իսկ բոլոր մնացյալ ներկաներին ընծայեցին վերնաշապիկներ «Tabex» հակածխախոտային դեղի անվանումով։ Շահումը, վերնաշապիկները և միջոցառումը կազմակերպելու աջակցությունը իր վրա էր վերցրել բուլղարական «Սոֆարմա» ԴԸ հայաստանյան ներկայացուցչությունը, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում ներկայացուցչության ղեկավար Միքայել Շատվորյանին։
22.10.2008 Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
27.12.2022
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
26.03.2018
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
19.03.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYUBksfP' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

